AM
4 Հոկտեմբեր 2012 - 09:24 AMT

Միխաել Շումախերը հայտարարել է, որ հեռանում է Ֆորմուլա-1-ից

«Մերսեդեսի» պիլոտ Միխաել Շումախերը հայտարարել է, որ կհեռանա Ֆորմուլա-1-ից այս սեզոնի ավարտին:

Աշխարհի 7-ակի չեմպիոնը հինգշաբթի հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ Ճապոնիայի Գրան-պրիից առաջ: Հիշեցնենք, որ Շումախերն արդեն հեռացել էր Ֆորմուլա-1-ից 2006թ. սեզոնի ավարտին, սակայն 2010թ. վերադարձել է առաջնություն:

«Մերսեդեսի» կազմում վերադարձից հետո 43-ամյա Շումախերը միայն մեկ անգամ բարձրացավ հարթակ և յուրաքանչյուր սեզոնում ընդհանուր ստուգարքում ավելի ցածր հորիզոնականում էր հայտնվում, քան նրա զուգընկեր Նիկո Ռոսբերգը: 2013թ. Շումախերի տեղը թիմում կզբաղեցնի Լյուիս Հեմիլթոնը:

Ըստ մամուլի ենթադրությունների, Միխաելը կարող էր հավակնել մասնակցության «Զաուբերեի», «Ուիլյամսի», «Ֆերրարիի» և «Լոտուսի» կազմում, սակայն «Մերսեդեսը» դարձավ Շումախերի վերջին թիմը Ֆորմուլա-1-ում, հայտնում է championat.com-ը: