AM
4 Հոկտեմբեր 2012 - 09:37 AMT

2015 թվականի ՄՕԿ-ի նստաշրջանում կորոշվի ձմեռային Օլիմպիադա-2022 մայրաքաղաքի անունը

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում 2015 թվականին նախատեսված է անցկացնել ՄՕԿ – ի հերթական նստաշրջանը: Այդ ժամանակ կորոշվի 2022 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը:

Հավակնորդների թիվն աստիճանաբար մեծանում է: Վաղուց հայտարարությամբ են հանդես եկել Ուկրաինայի Լվովը և Գերմանիայի Մյունխենը: Օրերս Օլիմպիադան համատեղ անցկացնելու ցանկություն են հայտնել Շվեյցարիայի Դավոսը և Սանկտ Մորիցը: Օլիմպիական խաղերն անցկացնելու հավակնորդներից են նաև Օսլոն (Նորվեգիա) և Բարսելոնան (Իսպանիա):

ՄՕԿ- ում հայտերը կընդունեն 2013 թվականին, հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի կայքը: