Այսօր Ռուսաստանը եւ Հայաստանը Մոսկվայում կստորագրեն թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիր, տեղեկացնում է Թմրանյութերի շրջանառության վերահսկողության Դաշնային ծառայությունը: Ստորագրումը կկայնա երկու երկրների համապատասխան ծառայությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Փաստաթուղթը նախատեսում է թմրանյութերի անօրինական շրջանառությանը դիմակայելու օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ անցկացում: