AM
4 Հոկտեմբեր 2012 - 12:06 AMT

Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանը Խորվաթիայի և Սերբիայի թիմային առաջնությունում գրավել են 2-րդ տեղը

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Զագրեբի «Մլադոստ» թիմի կազմում նվաճել է Խորվաթիայի փոխչեմպիոնի կոչումը: Երկրի չեմպիոն է դարձել Ռիեկայի “Լիբուրնյա” թիմը:

Իսկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Կրագուևացի «Վոդովոդ» թիմի կազմում դարձել է Սերբիայի փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Նովի Սադի թիմը, հաղորդում է armchess.am-ը: