Ադրբեջանա-թուրքական գործարարների միավորման վարչության նախագահ Ահմեդ Էրենթոքը մարտի 29-ին հայտարարել է լրագրողներին, որ հունիսին Բաքվում կհիմնադրվի Եվրասիայի գործարար մարդկանց կոնֆեդերացիա, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Նման պայմանավորվածություն է ձեռքբերվել օրերս Արտաքին տնտեսական կապերի հարցերով խորհրդի նիստում, որը միավորում է Ռուսաստանում, Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում Թուրքիայի գործար մարդկանց կազմակերպությունները: Խորհրդի նիստում ընդունվել է նաեւ որոշում` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման մասին, որը կմիավորի Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը: «Հասել է պահը, երբ երկկողմ հարաբերություններից պետք է անցնել բազմակողմանի հարաբերությունների: Թուրքիայի համար ԵՏՄ-ն` դա տնտեսական համագործակցության այլընտրանք է մինչեւ Եվրամիությանն անդամակցելը, իսկ Ադրբեջանի համար` հաղորդակցային հնարավորությունների օգտագործում երկու այլ երկրների հետ համագործակցության ճանապարհին»,- ասել է Էրենթոքը: