«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայի խաղադաշտերում մեկնարկել է լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի հերթական հուշամրցաշարը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո պատանի ֆուտբոլիստները անմիջապես մտել են պայքարի մեջ:
Մրցաշարում հանդես են գալիս «Բանանցի», «Փյունիկի», «Միկայի», «Իմպուլսի» ֆուտբոլային ակումբների և ֆուտբոլային ակադեմիայի 13 թիմեր: Յուրաքանչյուր թիմ մրցակցի հետ մրցելու է մեկ անգամ: Մրցաշարին մասնակցում են 2003-2004 թվականներին ծնված ֆուտբոլիստները:
Մրցումները ավարտվելու են նոյեմբերի սկզբում, հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը:






