AM
5 October 2012 - 11:03 AMT

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է

Հերթական արտակարգ պատահարն է տեղի ունեցել ադրբեջանական բանակում՝ զինվորը վիրավորել է ինքն իրեն ինքնաձիգից: Միջադեպը գրանցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության N զորամասում:

Ադրբեջանական բանակի զինվոր Տոգրուլ Ալեշրաֆ օղլու Գուլիևը «անզգուշությամբ վիրավորել է ինքն իրեն ինքնաձիգից»:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ, մայոր Թեյմուր Աբդուլլաևը հաստատել է փաստը: Փաստով հարուցվել է քրեական գործ: Վիրավոր զինվորի վիճակը կայուն ծանր է, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: