Հոկտեմբերի 7-ին Երևանի «Միկա» մարզական ակումբի դահլիճում տեղի կունենա «Զեյթունի գավաթ» ձյուդոյի միջազգային 16-րդ մրցաշարը, 1990-95, 1996-97,1998-2000թթ ծնված ձյուդոիստների միջև:
Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի բոլոր ուժեղագույն մարզադպրոցների սաները, ինչպես նաև ձյուդոիստներ Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից և Ռուսաստանից:
1990-95 թթ մրցաշարը կարևորվում է նրանով որ այս մրցաշարի լավագույն մասնակիցները նոյեմբերի 16-19-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմասնակցեն Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնությանը, PanARMENIAN.Net-ին են Հայաստանի ձյուդոյի Ֆեդերացիայից:
Թիմը կմասնակցի ազգային հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ, որպես մրցավար առաջնությունը սպասարկելու հայտ է ստացել օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:






