ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը գտնում է, որ ԱՊՀ երկրների տարածքում ԱՄՆ ռազմակայանների ժամանակավոր ներկայությունը, որոնք նախատեսված են Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարելու համար, համապատասխանում է Ռուսաստանի շահերին: Այդ մասին հաղորդել է նախարարը «Արգումնետը ի ֆակտի» հանդեսին: «ԱՊՀ տարածքում կան ԱՄՆ ժամանակավոր ռազմակայաններ, կապված Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների անցկացման հետ: Դա համաձայնեցվել է ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ: Եվ դա բխում է մեր շահերից: Ես համոզված եմ»,-հայտարարել է նախարարը: «Այնտեղ չկա ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայություն` հստակորեն վերապահված դեպքերից բացի»,-նշել է նա: