«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում պարտությունը «Զենիթին», ինչպես նաև պատմել է մի քանի ռուսական թիմերի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունների մասին:
«Կրասնոդարի» հարձակվողը խոստովանել է, որ «Զենիթին» պարտվելուց հետո իրենք շատ հիասթափված են:
«Բախտը չժպտաց մեզ: Մենք չկարողացանք իրականացնել մեր գոլային պահերը, իսկ մեր մրցակիցները հաջողությամբ իրականացրին իրենց երկու պահը: Արդյունքն այն էր, որ մենք պարտվեցինք մեր հարազատ երկրպագուների աչքի առաջ»,-խոստովանել է ֆուտբոլիստը:
Նա ընդգծել է, որ չի մտածում թիմը փոխելու մասին, չնայած որ իրենով հետաքրքրվում են Ռուսաստանի մի քանի առաջատար ակումբներ: Նա ընդգծել է, որ իր ապագան կապված է միայն այս ակումբի հետ:






