2014-ի խաղերի Օլիմպիական կրակի էստաֆետը կանցնի Ռուսաստանի բոլոր շրջանների շուրջ 3 հազար բնակավայրերով: Տարածության ընդհանուր երկարությունը ավելի քան 65 հազար կիլոմետր է: Այն կլինի ձմեռային խաղերի պատմության մեջ ամենաերկարատևը: Կամչատկայից մինչև Սոչի ընկած ճանապարհը կրակը կանցնի 123 օրում, հաղորդում է 1tv.tu-ն:
Մնացել է որոշել, թե ինչ տեսք կունենա ջահը և ում կվստահվի այն տանելու պատիվը:
Կրակը կտանեն 14 հազար ջահակիրներ: Այն Ռուսաստանում կճանապարհորդի ավտոմեքենաներով, գնացքներով, ինքնաթիռներով, ինչպես նաև ռուսական եռաձի կառքով և եղջերուներով: Ինչպես և Սիդնեյում, կգտնվի ջրի տակ, կբարձրանա երկրի ամենաբարձր կետը` Էլբրուսի գագաթը: Խոստանում են, որ կլինի նույնիսկ տիեզերքում:
Ըստ ավանույթի, Օլիմպիական կրակը կվառվի Հունաստանում, որտեղից 2013-ի հոկտեմբերի 7-ին այն կտանեն Մոսկվա: Ռուսաստանով ճանապարհորղությունը սկսկվի հաջորդ օրը:






