AM
8 Հոկտեմբեր 2012 - 11:50 AMT

Հոկտեմբերի 9-11-ը տեղի կունենա ՄՕԿ համակարգող հանձնաժողովի 8-րդ այցը Սոչի

Հոկտեմբերի 9-11-ը տեղի կունենա ՄՕԿ համակարգող հանձնաժողովի 8-րդ այցը Սոչի, հայտնում է «Սոչի 2014» կազմկոմիտեի մամլո ծառայությունը:

Ռուսաստան կայցելեն ՄՕԿ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Կիլլին և Օլիմպիական խաղերի գործադիր տնօրեն Ժիլբեր Ֆելլին: Նրանց գլխավորած պատվիրակությունը տեսչական այցով կլինի օլիմպիական օբյեկտներում և զեկույցներ կլսի խաղերին նախապատրաստման մասին: Հոկտեմբերի 11-ին տեղի կունենա ամփոփիչ մամլո ասուլիսը: Համակարգող հանձնաժողովը ՄՕԿ բարձրագույն վերահսկիչ մարմինն է, որը հետևում է Սոչի-2014 նախապատրաստական աշխատանքների ընթացքին: