Սոցիալ-դեմոկրատների եւ «կանաչների» խմբակցությունը Բունդեստագի քննարկման է ներկայացրել հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգելու մասին, հաղորդում է «Mitteldeutsche Zeitung»-ը: Պատճառը Գերմանիայի դաշնային կանցլեր Գերխարդ Շրյոդերի մայիսին կայանալիք այցն է Թուրքիա: Սոցիալ-դեմոկրատների եւ «կանաչների» կոալիցիան չցանկացավ փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ այդ այցի նախաշեմին: