Հոկտեմբերի 8-ի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց միակ բաց մարզումը Իտալիայի ընտրանու հետ խաղից առաջ: Հոկտեմբերի 9-11-ը հավաքականի ֆուտբոլիստները կանցկացնեն փակ մարզումներ:
Իտալացիները ևս հավաքը սկսել են հոկտեմբերի 8-ին, նրանք հավաքվել են իրենց ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում և երևանի ժամանակով ժամը 17:30-ին առաջին մարզումն են անցկացրել: Հոկտեմբերի 9-ին ֆուտբոլիստները կունենան երկու մարզում:
2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական B խմբի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին երևանի ժամանակով ժամը 21:00-ին:






