Հոկտեմբերի 13-ից «Սպիտակ» մարզահամալիրի լողավազանում կանցկացվի Հայաստանի ջրագնդակի առաջնությունը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Ջրագնդակը Հայաստանում որոշակի ունեցել է ավանդույթներ: Մեր երկրի 5 -6 ներկայացուցիչներ եղել են ԽՍՀՄ հավաքականների անդամներ և թեկնածուներ: Նրանցից Անատոլի Կոլեսնիկովը և Աշոտ Փիլոյանը դարձել են Եվրոպայի երիտասարդական առաջնությունների ոսկե մեդալակիրներ»,- նշել է ջրագնդակի հայկական դաշնության գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Էդվարդ Մանթաշյանը:
Նա հավելել է, որ Հայաստանի անկախացումից հետո ջրագնդակ մարզաձևը նահանջ է ապրել, և վերջին անգամ երկրի առաջնություն անցկացվել է 2006 թվականին:






