AM
9 October 2012 - 08:37 AMT

ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի անձնական մանդատի համաձայն, հոկտեմբերի 10-ին պլանավորվում է դիտարկում անցկացնել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ակնա (Աղդամ) բնակավայրից արևելք:

Ղարաբաղյան կողմից դիտարկումն անցկացնում են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Պիտեր Կին և դաշտային օգնական Իրժի Աբերլեն, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Խրիստո Խրիստովը: