Իրանի Մազանդարան նահանգում անցկացվել է խճուղային հեծանվավազքի միջազգային երիտասարդական ավանդական մրցաշար: 11 երկրների 14 հավաքականների թվում էին նաև վեց հայ հեծանվորդներ:
Մասնակիցները հաղթահարել են 480 կմ տարածություն, որը բաժանված էր հինգ փուլի: Նախնական երկու փուլից հետո Հայաստանի թիմը առաջատարների թվում էր:
78 մրցակիցների պայքարում Հովհաննես Հովհաննիսյանը գրավել է ութերորդ տեղը: Նա նաև երկու փուլում զբաղեցրել է երկրորդ, իսկ մեկում ` երրորդ տեղը: 16 – ամյա հեծանվորդներ Սարիբեկ Ավետիսյանն ու Արսեն Դերձյանը գրավել են համապատասխանաբար 17- րդ և 21- րդ տեղերը:
Թիմային պայքարում հայ հեծանվորդները զբաղեցրել են 5-րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:






