AM
9 Հոկտեմբեր 2012 - 09:03 AMT

Ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը դարձել է Երևանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

Երևանում անցկացվել է սուսերամարտի միջազգային մրցաշար Հայաստանի, Իրանի, Քուվեյթի և Վրաստանի 81 մարզիկների մասնակցությամբ: Այն նվիրված էր Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:

Հայաստանի ներկայաուցիչներից հաղթել է միայն ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը: Մյուս երեք առաջին մրցանակները իրենց հետ Վրաստան տարան Թեոնա Գոգլիձեն (ճկասուսեր), Մարիա Զաքիրչենկոն և Միքայել Միքայելյանը (խոցասուսեր ):

Առանձին զենքաձևերի մասնագետների համար կարևոր իրադարձությունները 2013 թվականի փետրվարի և մարտ ամիսներին հաջորդաբար անցկացվելիք Եվրոպայի և աշխարհի առաջնություններն են: Այս տարվա նոյեմբերին հայ սուսերամարտիկները կմասնակցեն Հայաստանի առաջնությունը և աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարին, որն անցկացվելու է դեկտեմբերին Թեհրանում: