Օրերս Մոսկվայում կկայանա չճանաչված պետությունների` Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին տեղեկացրել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը: Նրա խոսքերով` Մոսկվայում հանդիպման ժամանակ նախարարները կպատրաստեն հուշագիր, որը կստորագրեն այդ երկրների նախագահները Սուխումիում կայանալիք հանդիպման ընթացքում: Հանդիպման ստույգ օրը չի նշվում: Հայտնի է միայն, որ այն տեղի կունենա ապրիլին Աբխազիայում: Այդ երկրների ղեկավարների կողմից քննարկվող հարցերից մեկը կդառնա Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի պաշտոնական իշխանությունների` ուժային ուղիով իրենց երկրների տարածքային ամբողջականությունը վերականգնելու մտադրությունը: Այդ հարցը կարող է քննարկվել նաեւ ապրիլի վերջին` ՎՈՒՈՒԱՄ-ի վեհաժողովում: