ՄՕԿ պատվիրակությունը ժամանել է Սոչի, հետևելու համար քաղաքի նախապատրաստման ընթացքին Ձմեռային օլիմպիական խաղերին-2104 ընդառաջ, որոնց մեկնարկին մնացել է 500 օր, հայտնում է АР-ն:
Պատվիրակության այցը 3 օր կտևի: Նախորդ պատվիրակությունը, որը գլխավորում էր անվանի ֆրանսիացի լեռնադահուկորդ Ժան Կլոդ Կիլին, տեսչական այցով եղել էր փետրվարին:






