Լույս երկուշաբթվա գիշերը ազատվել են Հայաստանի 15 քաղաքացիներ, որոնք Ռուսաստան էին մեկնում միկրոավտոբուսով եւ ձյան տակ էին մնացել լույս ապրիլի 1 գիշերը, հաղորդում է «Ինտերֆաքս-Հարավ» գործակալությունը: Փրկարարական աշխատանքները, որոնց մասնակցել են ԱԻՆ հյուսիսօսական ծառայության աշխատակիցները, շարունակվել են երեք օր ու գիշեր: Հայաստանի բոլոր քաղաքացիները ողջ եւ առողջ են եւ այժմ գտնվում են Նար բնակավայրում` տրանսկովկասյան ավտոմայրուղու մերձակայքում: