AM
9 Հոկտեմբեր 2012 - 14:53 AMT

Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է AIBA տեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչներին

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում նոյեմբերի վերջին մեկնարկող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ծանոթանալու համար: Ռոստոմյանը տեղեկացրել է կատարված կազմակերպչական այն մեծ ծավալի աշխատանքների մասին, որոնք նպաստելու են մրցաշարի լավագույնս անցկացմանը: «Մասնակիցները բնակվելու են բարձրակարգ հյուրանոցներոմ, ապահովված է լինելու բոլորի անվտանգությունը, և ընդհանրապես, արվելու է առավելագույնը, այս մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- նշել է նա:

Հյուրերը տեղեկացրել են, որ եղել են մարզասրահներում, ծանոթացել պայմաններին և հույս հայտնել, որ մինչև մրցաշարի մեկնարկը բոլոր կազմակերպչական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն: