Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չի բացառել, որ որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով բանակցային գործընթացին կմասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղը: «Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ առաջին հերթին պետք է արդյունավետ լինեն բանակցությունները պաշտոնական Երեւանի եւ Բաքվի միջեւ, իսկ հետո կսկսեն աշխատել փորձագետներն ու մասնագետները»,-հաղորդել է Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հաստատել է ապրիլի 15-ին Լոնդոնում նախանշված հանդիպումը իր հայ գործընկեր Վարդան Օսկանյանի հետ: Նրա խոսքերով, այժմ քննարկվում է առաջիկա հանդիպման ձեւաչափը: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ համանախագահները եւ տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի հաստատել տեղեկատվությունը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ ապրիլի 15-ին Լոնդոնում կայանալիք հանդիպման վերաբերյալ: