(?)Ո՞ր դերասանը կարող է մարմնավորել քեզ ֆիլմում:
(!)Արաս. Թող Բրեդլի Կուպերը խաղա իմ մասին ֆիլմում, քանի որ քո սիրած դերասանն է (ծիծաղում է):
Արթուր.Չեմ ուզում ինձ գովել, չգիտեմ, ով կարող է խաղալ:
(?)Առանց ինչի՞ երբեք չես մեկնում ճանապարհորդության:
(!)Արաս.Առանց իմ հեռախոսի:
Արթուր.Առանց խաղակոշիկների և իմ կնոջ:
(?)Ո՞ր կերակրատեսակն ես վերջին անգամ պատրաստվել ինքնուրույն:
(!)Արաս.Պաստա եմ պատրաստել վերջին անգամ:
Արթուր.Շատ վաղուց եմ խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, հիմա չեմ էլ հիշում:
(?)Ի՞նչն է վերջին անգամ քեզ ծիծաղեցրել:
(!)Արթուր.Երբ մարզման ժամանակ ցանկանում էին ինձ հետ հարցազրույց անել:
(?) Ցո՞ւրտ, թե շոգ:
(!)Արաս.Շոգ:
Արթուր.Շոգ, քանի որ այն ինձ ավելի է դուր գալիս:
(?)Ի՞նչն է ավելի լավ` լինել անտեսանելի, թե թռչել իմանալ:
(!)Արաս.Կարողանալ թռչել:
Արթուր.Թռչել իմանալ:
(?)Կարաոկեում ո՞ր երգն ես սիրում երգել:
(!)Արաս.Ես լավ չեմ կարողանում երգել:
Արթուր.Տարբերություն չկա, երգել սիրում եմ:
(?)Կարծում ես կա՞ սեր առաջին հայացքից:
(!)Արաս.Ես չեմ հանդիպել մեկին ու հենց առաջին հայացքից սիրահարվել: Դրա համար չգիտեմ` հավատում եմ թե ոչ:
Արթուր.Այո, կնոջս եմ առաջին հայացքից սիրել:
(?)Ո՞վ է այս պահին մտածում քո մասին:
(!)Արաս. Մայրիկս:
Արթուր. Կինս:
(?)Ինչ որ մեկը բանաստեղծություն կամ երգ գրե՞լ է քո մասին:
(!)Արաս. Ոչ:
Արթուր.Այո, և էլի կինս:
(?)Երբևէ պլաստիկ վիրահատություն արե՞լ ես:
(!)Արաս.Չէ, չեմ կարծում, որ դրա կարիքն ունեմ:
Արթուր.Երբեք չեմ արել վիրահատություն և ոչինչ էլ չեմ ցանկանում փոխել:
(?)Ամենասարսափելին, որ խաղից առաջ կարող է տեղի ունենալ քեզ հետ:
(!)Արաս.Այդպիսի բան արդեն եղել է, բայց չեմ ասի:
Արթուր.Սնահավատ չեմ:
(?)Քո սիրած կոմիկ դերասանը:
(!)Արաս.Դժվարանում եմ ասել: Երևի Ջեյսոն Ստեֆենս:
Արթուր.Ջիմ Քերի:
(?)Քո սիրած վեբկայքը:
(!)Արաս.Google:
Արթուր.Չունեմ:
(?)Նախաճաշին ի՞նչ ես սիրում ուտել:
(!)Արաս. Հացով ձվածեղ:
Արթուր.Փաթիլներ (хлопья):
(?)Այս պահին քո ամենասիրած երգը:
(!)Արաս.Ես երգեր լսել շատ եմ սիրում` թե հին ու թե նոր: Սա է պատճառը, որ կոնկրետ անուն չեմ կարող ասել:
Արթուր.The Beatles «I love you»:
(?)Հիշո՞ւմ ես, երբ ես առաջին անգամ սիրահարվել:
(!)Արաս.Այ, դա շատ շուտ էր, ես շատ փոքր էի (ծիծաղում է): Ավելի լավ է հաջորդ հարցին անցնենք:
Արթուր.Ես 16 տարեկան էի այդ ժամանակ, կնոջս եմ սիրահարվել (ծիծաղում է):
(?)Ո՞վ է քո սպորտային կուռքը:
(!)Արաս.Լիոնել Մեսսին: Ես սիրում եմ նայել նրա խաղը:
Արթուր.Չունեմ:
(?)Ի՞նչ է քեզ սովորեցրել ֆուտբոլը:
(!)Արաս.Ամենակարևորն այն է, որ ես կարողանում եմ ֆուտբոլից հաճույք ստանալ:
Արթուր.Սովորեցրել է ապրել:
(?)Քո ամենավառ հիշողությունը մանկությունից:
(!)Արաս.Իմ առաջին պարապմունքը, որին ես գնացել էի ծնողներիս հետ:
Արթուր.Շատ համեղ և մեծ տորթ, որը մայրիկս թխել էր ծննդյանս 7-ամյակի կապակցությամբ:
(?)Ի՞նչ տարբերություն կա հանդես գալ ազգային հավաքականում և ակումբներում:
(!)Արաս.Երկուսն էլ կարևոր են, թե ազգային հավաքականում ու թե ակումբում: Դու ձգտում ես հաղթել ու ուրախացնել քո բոլոր երկրպագուներին:
Արթուր.Դժվար է բացատրել, բայց տարբերությունը շատ մեծ է: Զգացողություններն են տարբերվում:






