Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների կողմից ստեղծված Միջպետական բանկի խորհուրդը, անցյալ ուրբաթ տեղի ունեցած իր նիստում նախագահ է ընտրել Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանին: Այդ մասին ասվում է նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ: Խորհրդի նիստին մասնակցել են սահմանադիր պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարներն ու ներկայացուցիչները` Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից: Խորհուրդը քննարկել է բանկի գործունեությունը 2004 թվականին եւ հաստատել է նոր տարեկան բալանսը, հասույթի եւ վնասների մասին զեկույցը եւ զեկույցը կապիտալի բավարարության մակարդակի մասին, կասկածելի վարկերի եւ այլ ակտիվների փակման ռեզերվների չափերի մասին 2005 թվականի հունվարի 1 դրությամբ: