AM
10 Հոկտեմբեր 2012 - 06:34 AMT

Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը հոկտեմբերի 12-ին կվաճառվեն նաև «Հրազդանի» հարակից տարածքում

Հոկտեմբերի 12-ին՝ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման օրը, տոմսերը կվաճառվեն նաև «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում, «Երևան սիթի» և «Հյումմել» խանութների ցանցերում, ՀՖՖ-ն ստեղծել է ևս մեկ հնարավորություն, որ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուները տոմս գնելու հնարավորություն ունենան նաև հանդիպումից առաջ:

Հանդիպման տոմսերը արժեն 3000, 5000, 7000 և 10000 դրամ: