AM
10 Հոկտեմբեր 2012 - 07:24 AMT

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 տարեկանների հավաքականը ԵԱ ընտրական մրցաշարում 4:0 հաշվով զիջել է Շոտլանդիային

Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնարկել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում:

Առաջին հանդիպումը անհաջող է ստացվել հայ ֆուտբոլիստների համար, որը 0:4 հաշվով պարտությունէ կրել Շոտլանդիայի հավաքականից: Հանդիպման երկրորդ խաղակեսում դաշտի տերերին 20 րոպեի ընթացքում հաջողվել է չորս անգամ գրավել Գևորգ Հարությունյանի պաշտպանած դարպասը:

Խմբի մյուս երկու թիմերի` Շվեյցարիայի և Ռումինիայի մրցավեճը ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Շվեյցարիայի դեմ: