Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը չի կարողանա կորտ դուրս գալ մինչև 2013 թվականը: Ավելի վաղ ասվել էր, որ թենիսիստը օգոստոսի 15-ից կխաղա Ստոկհոլմի մրցաշարում:
Այս տարի նա պետք է մասնակցեր Վալենսիայի ու Փարիզի մրցաշարերին:
Նալբանդյանը ողի վնասվածք ունի և վերականգնման համար նրան կպահանջվի 6-10 շաբաթ:
«Այդ վնասվածքի վերականգնումը հենց սկզբից դանդաղ էր գնում, և ես չկարողացա լավ մարզավիճակի հասնել, վերադառնալու համար մարզչական պլանին, որը մշակել էր իմ թիմը»,-ասել է թենիսիստը:






