AM
10 Հոկտեմբեր 2012 - 11:43 AMT

Կանանց շարքում շախմատի ԱԱ մրցանակային ֆոնդը կկազմի 450 հազար դոլար

Կանանց շարքում աշխարհի առաջնությունը, որը պաշտոնապես մեկնարկում է Խանտի Մանսիյսկում նոյեմբերի 10-ից և տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը, ընդունելու է աշխարհի 33 երկրների 64 շախմատիստուհիների:

Տիտղոսի համար պայքարելու են անցած տարիների չեմպիոնները, միջազգային շախմատային ֆեդերացիայի վարկանիշի լավագույն շախմատիստները, մայրցամաքային, տարածաշրջանային առաջնությունների լավագույն մարզիկները:

Մրցաշարը բաժանվել է վեց փուլերի` կիսված երկու խաղերի: Վերջին փուլը բաժանվելու է չորս խաղերի, դրա հաղթողը ստանալու է 2012-ին կանանց շարքում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 450 հազար դոլար, հաղորդում է sport-express.ru-ն: