AM
10 Հոկտեմբեր 2012 - 13:46 AMT

Քրիստիան Մաջո. Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղին, թեև գիտենք, որ հեշտ չի լինելու

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղին, թեև գիտենք, որ հեշտ չի լինելու: Վաղը մենք կուսումնասիրենք մրցակցի խաղը: Բայց ես խոսել եմ Մարեկ Գամշիկի հետ, որը Սլովակիայի կազմում խաղացել է Հայաստանի դեմ, նա ինձ ասաց, որ հայ ֆուտբոլիստները դաշտում շատ լավ են գործում և մենք պետք է շատ ուշադիր լինենք»,-Իտալիայի հավաքականի պաշտպան Քրիստիան Մաջոյի խոսնք է մեջբերում qn.quotidiano.net.-ը:

Հայաստան-Իտալիա ԱԱ ընտրական շրջանի խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում: Ֆուտբոլիստը հուսով է, որ կկարողանա Հայաստանի հետ խաղում օգնել իր թիմին: