ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրին առնչվող հարցեր: ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ այդ նպատակով արդեն չորրորդ անգամ 10 մլրդ դրամ է հատկացվում մարզերին:
Անդրադարձ է եղել ծրագրում ընդգրկված համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին: Որոշվել է , որ որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի մինչև նոյեմբերի 1-ը, որոշ համայնքներում`մինչևդեկտեմբերի 1-ը, և համապատասխան որոշումներ կկայացվեն` հաշվի առնելով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:
Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետը մարզպետների ուշադրությանն է հրավիրել նա հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ տրամադրելու պետական ծրագրի շրջանակում պարարտանյութի բաշխման աշխատանքներին` հորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բաշխված պարարտանյութի դիմաց գումարները մինչև հոկտեմբերի 30-ը հավաքագրելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև հոկտեմբերի 12-13-ին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովի կազմակերպչական հարցեր:






