AM
10 Հոկտեմբեր 2012 - 17:48 AMT

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Երևան

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ի երեկոյան Երևանի ժամանակով ժամը 21:39 ժամանեց Երևան: Չեզարե Պրանդելլիի սաները հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կմրցեն Հայաստանի ընտրանու հետ, օդանավակայանից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը:

«Զվարթնոցում» իտալացիներին դիմավորելու են եկել բազմաթիվ երկրպագուներ`Իտալիայի հավաքականի և իտալական ակումբների մարզահագուստով:

Երևանում միակ մարզումը Իտալիայի հավաքականը կանցկացնեն հոկտեմբերի 11-ին ժամը 20:00-ին, որը բաց կլինի միայն հանդիպմանը հավատարմագրված լրագրողների համար:

2012 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնները ընտրական B խմբի առաջատարներն են: Նրանք երկու խաղերում վաստակել են 4 միավոր` ոչ ոքի խաղալով Բուլղարիայի (2:2) հետ և հաղթելով Մալթային (2:0): Հայաստանի հավաքականը 3 միավորով 3-րդն է: Վարդան Մինասյանի սաները հաղթել են Մալթային և զիջել Բուլղարիային: