2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումից 5 տարի առաջ ռուսական քաղաքների մեծ մասը բացարձակապես պատրաստ չէ այդ իրադարձությանը:
Նման եզրակացության է եկել SBS քոնսալթինգային ընկերությունը: Վերլուծաբանները համեմատել են առաջնության պատրաստվածությունը ըստ երեք չափանիշների` տրանսպորտային, առևտրային և բնակարանային ենթակառուցվածքների զարգացվածության:
Արդյունքում, ամենալավը առաջնությանը պատրաստ է Կրասնոդարը, սակայն վերջերս այն դուրս էր մնացել թեկնածուների ցուցակից: Մոսկվան զբաղեցրել է վարկանիշի 8-րդ հորիզոնականը:
Որպեսզի առաջնությունը կայանա, յուրաքանչյուր շրջան պետք է ենթակառույցի զարգացման համար ներդնի մոտ 9 մլրդ ռուբլի, -հաղորդում է «Էխո Մոսկվին»:






