Տեղի է ունեցել Սոչի ՄՕԿ համակարգող հանձնաժողովի ութերորդ այցի արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիը, որին մասնակցել են ՄՕԿ համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Կիլլին, ՄՕԿ Օլիմպիական խաղերի գործադիր տնօրեն Ժիլբեր Ֆելլին, ՌԴ կառավարության փոխնախագահ Դմիտրի Կոզակը և «Սոչի-2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն, հայտնում է sport-express.ru-ն:
«Սոչիի Օլիմպիական խաղերի արժեքը կկազմի 200 մլրդ ռուբլի,-ասել է Կոզակը:-Ես արդեն բազմիցս պատասխանել եմ այս հարցին, էական փոփոխություններ չկան»:






