Ապրիլի 4-ին Բելգիայի Կորտրիկ քաղաքի կոնսերվատորիայի սրահում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված «Տարագրում, հետապնդում, ոչնչացում» խորագրով ցուցահանդեսի բացումը: Գերմանացի պատմաբան Թեսսա Հոֆմանի կողմից պատրաստված ցուցահանդեսը պարունակում է Հայոց Մեծ Եղեռնի առաջին երկու տարիները ներկայացնող փաստաթղթեր ու լուսանկարներ: Ցուցահանդեսը քաղաքային իշխանությունների աջակցությամբ կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, տեղի հայ համայնքի ջանքերով: Միջոցառումը կտեւի մինչեւ ապրիլի 9-ը, այնուհետեւ այն կցուցադրվի Բրյուսելում եւ Նիդեռլանդներում: