Ապրիլի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արման Մելիքյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները – իրավիճակը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Հանդիպման մասնակիցները քննարկել են նա- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: