Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը դատապարտել է վերջերս Նովոռոսիյսկում հայերի ջարդ կազմակերպած կազակների գործողությունները, որի ընթացքում տուժել էին այնտեղ բնակվող հայերը, հաղորդում է «Նովիե իզվեստիա» թերթը»: Առաջին անգամ մարզային իշխանությունները գնահատական են տվել Կուբանում տեղի ունեցած ազգամիջյան բախումներին, որոնց ակտիվորեն մասնակցում են կազակները: «Ես որպես նահանգապետ պատասխանատավություն եմ կրում մարզի տարածքում բնակվող բոլոր ժողովրդների համար: Համոզված եմ, ոչ մի տեսակի զգացմունքները չպետք է կենցաղային հանցագործությունը վերածեն ազգամիջյան բախման»,-ասել է նահանգապետը:-Մեղավորները պետք է պատժվեն ամենախիստ կերպով, որպեսզի առաջիկայում նման կամայականությունները չկրկնվեն»: Հիշեցնենք, որ մարտի վերջին կազակների եւ հայերի միջեւ տեղի ունեցած կենցաղային ծեծկռտուքի ժամանակ ծանր վնասվածք էր ստացել Նովոռոսիյսկի կազակների ատաման Վլադիմիր Պետրուշան: Մեկ օր անց մի քանի ավոտբուսներով քաղաք են մտել 100-200 մարդուց բաղկացած կազակների խմբեր եւ անկարգություններ են սարքել Ցեմդոլինա թաղամասում: Այստեղ են եկել կազակներ Սոչիից եւ Կուբանի կազակների զորքի Թամանյան բաժնից: Ամբոխը, ըստ ականատեսների, ջարդում էր խանութների եւ սրճարանների ցուվափեղկերը, աբոտմեքենաները, ծեծում էր ոչ սլավոնական արտաքին ունեցող մարդկանց: Այնուհետեւ կազակները շարասյունով գնացել են «Կուբան» մշակույթի տան ուղղությամբ: Հավաքվածները պահանջել են, որ տեղի հայ համայնքը իշխանություններին հանձնի այն երիտասարդին, որն, իրենց կարծիքով, մեղավոր է ատաման Պետրուշային մարմնական վնասվածքներ հասցնելում: Նովոռոսիյսկի ՆԳՎ-ում եւ քաղաքային դատախազությունում այն ժամանակ հրաժարվել էին մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն հայտնի է դարձել, որ անմիջապես ջարդից հետո կասկածյալը հանձնվել էր միլիցիային: Ջարդը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում, իսկ ինքը նահանգապետ Տկաչթվը եւ Կուբանի կազակների զորքի ատաման Գրոմովը բացակայել են Կուբանից: Նրանք այցով գտնվում էին ԱՄՆ-ում, որտեղ հանդիպումներ ունեին կազակ էմիգրանտների ժառանգների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվում էր կազակների պատմական պատվո նշանները` դրոշները, բուլավաները փաստաթղթերը Կուբան վերադարձնելու մասին: Ջարդի մասին խոսակցությունը տեղի է ունեցել մարզի ուժային գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ: Եվ մարզի դատախազ Սերգեյ Երյոմինը, նշելով, որ դանակահարման համար մեղադրվողը գտնվում է կալանքի տակ, խոստացել էր մեղադրանք ներկայացնել ինչպես կազակներին, այնպես էլ` հայերին: Կուբանի կազակների զորքի ատաման Գրոմովը խոստացել է կարգուկանոն հաստատել եւ խստորեն հետեւել, որ իր ենթակաները ապօրինի գործողություններ չկատարեն, սակայն խնդրել է դատախազին լրջորեն զբաղվել այդ գործով: Մարդու իրավունքների Նովոռոսիյսկի կոմիտեի ղեկավար Վադիմ Կառաստելյովի կարծիքով, «կազակների բոլոր խոստումներն այն մասին, որ իրենց խուլիգանական արարքները կկասեցվեն, ոչ ավելին են, քան զուտ խոսքեր: Կազակների առաջնորդները չեն վերահսկում իրենց ստորաբաժանումներից շատերի գործողությունները»: