Մայիսի 16-17 Մոսկվայում տեղի կունենա «կլոր սեղան» նվիրված Լեռնային Ղարաբաղի խնդրին, հաղորդում է «Երկիր» թերթը: Ինչպես հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ռուսական երեք հասարակական կազմակերպություններ` Արտաքաին քաղաքականության ասոցիացիան, Ռուս դիվանագետների ասոցիացիան եւ Համաշխարհային խաղարար ասոցիացիան արդեն երրորդ անգամ լսումներ են անցկացնում նվիրված Լեռնային Ղարաբաղի խնդրին: