AM
12 October 2012 - 16:13 AMT

Գրիգորի Կարասինն ու Ֆիլիպպ Գորդոնը Ժնևում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ժնևում կայացել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպպ Գորդոնի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, Վրաստանի և հարևանների հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և այլ հարցեր: