AM
8 April 2005 - 04:44 AMT

ԱՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԸ ԱՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

«Միջազգային հանրության կարծիքը այն է, որ Ադրբեջանը այլեւ երբեք չի կարողանա կառավարել Լեռնային Ղարաբաղը»,-ամերիկյան թերթի խմբագրությանը գրած նամակում հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոս Վարդանյանը, հաղորդում է ԱՀՀ-ն: ԱՀՀ գործադիր տնօրենի նամակը պատասխան է Caspian Energy Consulting ընկերության ղեկավար Ռոբ Սոբհանիի հոդվածին: Ռ.Վարդանյանը նամակում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը արել են իրենց ընտրությունը ազատության հասնելու եւ ժողովրդավարության հաստատման գործում` պաշտպանելով իրենց նվիրվածությունը միջազգային իրավական նորմերին 10 տարի առաջ ադրբեջանական կողմից իրենց պարտադրված պատերազմում: Բացի այդ, տեղեկատվությունը հոդվածում, որտեղ հեղինակը պնդում էր, թե Հայաստանի իշխանությունները անկարող են ղեկավարել զինված ուժերը, չի համապատասխանում իրկանությանը: «Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀԴԲ-ն բարձր է գնահատել «պրոֆեսիոնալիզմը եւ ակտիվ գործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ այն պոտենցիալ խմբերի ձերբակալման գործում, որոնք փորձել էին մաքսանենք ճանապարհով զենք ներկրել ԱՄՆ տարածք»,-ընդգծել է Ռ.Վարդանյանը: Նա ավելացրել է, որ, այդ կերպ պաշտոնական Վաշինգտոնը իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին ռազմական գործակցության համար, ճանաչելով Հայաստանին որպես «առանցքային գործընկեր» ահաբեկչության դեմ պայքարում: Խոսելով Ռ.Սոբհանիի նկատարռման մասին, թե իբր միջազգային օգնությունը անհավասար է բաշխվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ռ.Վարդանյանը նկատել է, չէր խանգարի որ հեղինակը ավելացներ, որ ԱՄՆ օգնությունը Հայաստանին չէր լինի այդքան զգալի, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը չշրջափակեին Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան սահմանները: «Ռ.Սոբհանին արդարացիորեն նշում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նպաստում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այն դեպքում երբ նրա ադրբեջանցի գործընկերը չի կիսում նման մոտեցումը հակամարտության կարգավորման հարցին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է, թե ինքը «չի շտապում» կարգավորել հակամարտությունը եւ նոր պատերազմ կսկսի, երբ հարմար գտնի»,-ասվում է Ռ.Վարդանյանի նամակում: