Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացած սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնության մինչև 56 կգ քաշայինների մրցապայքարում չեմպիոն է Գոռ Մայիլյանը: Նա իր բոլոր մարտերը գերազանց է անցկացրել և նվաճել է ոսկե մեդալ:
Առաջնությունում հայ մարզիկներն արժանացել են նաև 4 արծաթե և 2 բրոնզե մեդալների: Իսկ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` զիջելով միայն Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներին:
Հայաստանի հավաքականը Երևան կվերադառնա հոկտեմբերի 16-ին, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:






