AM
15 Հոկտեմբեր 2012 - 07:00 AMT

Երևան- 1 թիմը դարձել է Գնել Մեջլումյանի հուշամրցաշարի հաղթող

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ավարտվել է ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդլակիր Գնել Մեջլումյանի անվան 7-րդ միջազգային հուշամրցաշարը:

Թիմային պայքարի եզրափակչում Երևան 1-ը հաղթանակ տարավ Վանաձորի թիմի նկատմամբ:

Լավագույն տեխնիկայի համար Վրաստանի թիմից պարգևատրվել է 69 կգ քաշային Տարիել Գափրինդաշվիլին, Երևանից` 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը, Վանաձորից` 85 կգ քաշային Ռազմիկ Պողոսյանը:

Հաղթողները ստացել են համապատասխանաբար 1000, 500 և 500 դոլար:

Գնել Մեջլումյանի հուշամրցաշարում մասնակցել են 1996-1998 թվականին ծնված 130 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Վրաստանից: