Եվրոպայի շախմատի կանանց գավաթի 4-րդ տուրում, որն ընթանում է Էյլաթ քաղաքում (Իսրայել), Երևանի «Միկան» 2.5:1.5 հաշվով հաղթել է «ABC»-ին:
Էլինա Դանիելյանը միավորները կիսել է Անտոանետա Ստեֆանովայի հետ, Հարիկա Դրոնավալին` Վիկտորիա Չմիլիտեի, ոչ ոքի է ավարտվել նաև Լիլիթ Մկտրչյան-Նատալյա Պոգոնինա պարտիան: «Միկայի» համար հաղթական միավոր է վաստակել Լելա Ջավախիշվիլին, ով հաղթել է Մարիա Մուզիչուկին:
Երևանյան ակումբը հավաքել է 8,5 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը «Cercle d’Echecs»-ն է 11,5 միավորով:
Եվրոպայի ակումբային առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 18-ին: Ժամանակի հսկողությունը` 40 քայլի համար 90 րոպե է, այնուհետև 30 րոպե մինչև պարտիայի ավարտը յուրաքանչյուր քայլի համար հավելյալ 30 վայրկյանով` սկսած առաջինից:
Նշենք, որ 2006-ին «Միկան» դարձել է Եվրոպայի գավաթի հաղթող:






