Ռուսաստանցի սամբիստուհի Անժելա Գասպարյանը իր կարծիքն է արտահայտել Բուլղարիայում երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակիչ հատվածում միչև 75 կգ քաշային կարգում իր հաղթանակի վերաբերյալ:
«Բուլղարուհի Գերգանա Պոպովայի հետ կիսաեզրափակիչ մենամարտը սպորտային տեսանկյունից ավելի բարդ էր, քան եզրափակչինը: Իսկ եզրափակիչ մենամարտը բարդ էր հոգեբանական տեսանկյունից: Արդյունքի համար պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ պարտվել ոչ մի կերպ չէր կարելի»,-նրա խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:






