Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության հետ համատեղ կանցկացնի «Ուրախ մեկնարկներ» ընտանեկան մարզական խաղերը: Խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 16-ին «Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» մարզադահլիճում:
Նման միջոցառումները կնպաստեն հաշմանդամների շրջանում սպորտի մասսայականացման զարգացմանը, առողջ կենսակերպի և սոցիալական հավասարության գաղափարների արմատավորմանը: Չնայած «Ուրախ մեկնարկները», տեղի են ունենալու առաջին անգամ, նախատեսվում է այն դարձնել ավանդական: «Ուրախ մեկնարկներ» խաղերը կօգնեն հասարակության տարբեր խավերի շրջանում արմատավորել ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և մարմնակրթության մշակույթը, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարությունն այդկերպ աջակցելով նման միջոցառոմների կայացմանը` խթանում է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը և նրանց ինտեգրմանը հասարակական կյանքի մարզական ոլորտում:






