«Ցանկություն կար օգտակար խաղալ թիմի համար, հասնել հաղթանակի, իսկ հնարավորության դեպքում գոլային փոխանցում կատարել կամ նույնիսկ ինքնուրույն գոլ խփել: Իմ ամպլուայի խաղացողի համար դա լիովին բնական է: Գոհ եմ նրանից, որ հաջողվել է անել թե մեկը, թե մյուսը»,- ասել է «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին:
Պիզելլին, ով Դոնեցկի «Մետալուրգի» հետ ընկերական խաղում դարձել է գոլի հեղինակ և գոլային փոխանցում է կատարել, խոստովանել է, որ հաճելի էր տեսնել տղաներին, որոնց հետ նա նախկինում մարզվել է:
Պիզելլին մինչև «Կուբան» տեղափոխվելը խաղացել է Դոնեցկի ակումբի կազմում: «Ինձ թվաց, որ հանդիպման վերջում մենք ավելի սուր գրոհեցինք: Սակայն երկրորդ խաղակեսի կեսն ակտիվ անցկացրեցին դաշտի տերերը: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, խաղը հետաքրքիր ստացվեց, և 2:2 հաշիվն արդար արդյունք է»,- ֆուտբոլիստի խոսքերը հաղորդում է «Կուբանի» պաշտոնական կայքը:






