Հոկտեմբերի 15-ին կկայանա հատուկ հանձնաժողովի նիստ, որը զբաղվում է Լոնդոնի հարցերով, որտեղ կորոշվի Օլիմպիական մարզադաշտի ճակատագիրը, հաղորդում է Sky Sports-ը:
Մարզադաշտին հավակնում են «Վեստ Հեմ» և «Լեյթոն Օրիենտ» ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլային բիզնեսի քոլեջը և ընկերություն, որը պլանավորում է Լոնդոնում կազմակերպել «Ֆորմուլա 1»-ի փուլ: Սակայն որոշման ընդունմանը կարող է խանգարել ֆուտբոլին անօրինական պետական օգնության մասին եվրոպական հանձնաժողովի հետաքննությունը:






