Թուրքիայում ավարտվել է մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնթիռի խուզարկությունը, որը վայրէջք էր կատարել Էրզրումում: Ինքնաթիռում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, և նրան թույլ են տվել շարունակել թռիչքը, հաղորդում է «Ռոյթերսը»:
Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը նախատեսված վայրէջք է կատարել Թուրքիայում, այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է AIR Armenia ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը: Ըստ նրա, Սիրիա բեռներ փոխադրելու համար հարկավոր է թույլտվություն ստանալ Թուրքիայի оդային տարածքը հատելու համար: «Մենք ստացանք թույլտվությունը մեկ նախապայմանով՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի թուրքական օդանավակայաններից մեկում բեռի զննության համար»,-ասել է նա:
Ընկերության տնօրենը նշել է, որ ընկերության ղեկավարությունը ինքն է համաձայնվել, որ հայկական ինքնաթիռը վայրէջք կատարի Էրզրումում՝ հավելելով, որ թուրքական կողմը մի քանի տարբերակ էր առաջարկել: