AM
11 April 2005 - 05:32 AMT

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՇՆՉԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՌՈՔ ԵՐԱԺՇՏԻՆ ՆՈՐ ԱԼԲՈՄԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

Գերմանական Լուգաու քաղաքում տեղի կունենա Ֆրանկֆուրտի «HARMFUL» ռոք խմբի «Սիս Մասիս» նոր ալբոմի շնորհահանդեսը: Նոր ալբոմ ստեղծելու գաղափարը հայտնվել է այն բանից հետո, երբ խմբի կիթառահար եւ երգիչ Արեն Էմիրցը այցելեց իր նախնիների երկիր` Հայաստան: Նրա խոսքերով, այդ այցելությունը ներշնչանքի աղբյուր հանդիսացավ, ինչն էլ արտահայտվեց ալբոմի ստեղծմամբ: «Սիս Մասիսը» ընդգրկում է հայկական երաժշտական ավանդույթների մասին հիշեցնող երգեր: Ավելի վաղ խումբը իր գործունեությունը ծավալում էր Heavy ուղղության եւ այլընտրանքային երաժշտության սահմաններում: Նոր ալբոմը այլ հնչեղություն ունի` ավելի մեղեդային է: Ալբոմի շնորհահանդեդսը եւ համերգը տեղի կունենան ապրիլի 23-ին Լուգաույում: