Ապրիլի 12-ին Բաքվում սպասվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի այցը: Կարճատեւ այցի ընթացքում Ռամսֆելդը կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության հետ: 2003 թվականից սա արդեն ԱՄՆ պաշտպանության նախարարի երրորդ այցն է Ադրբեջան: «Որքան ինձ հայտնի է աղբյուրներից, որոնք տեղյակ են Ռամսֆելդի Բաքու կատարելիք այցի մասին, այցի նպատակը կոնկրետ որոշման կայացումն է վերջերս Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար Չարլզ Ուոլդի կատարած այցի ժամանակ քննարկված հարցերի շուրջ»,-հայտարարել է անկախ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, հաղորդել է «Էխոն»: Եվ պարզաբանել է, որ «խոքը գնում է Ադրբեջանի տարածքում ԱՄՆ արագ արձագանքման մոբիլ խմբերի տեղակայման շուրջ բանակցությունների մասին: Այդ որոշումը պետք է կայացվի ամենաբարձր մակարդակով` այսինքն Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի կողմից: Արդեն ստացվել է պաշտոնական Բաքվի սկզբունքային համաձայնությունը, եւ մնում է միայն համաձայնեցնել որոշ մանրամասներ: Ռամսֆելդը, հավանաբար, գնում է կոնկրետ պատասխան ստանալու համար այն հարցին, թե Ադրբեջանը պետք է նշի ժամկետը: ԱՄՆ-ն որոշ կասկածներ ունի, որ Բաքուն դժվարանում է վերջին քայն անել,որոշում կայացնել: Ես համոզված եմ, որ կոնկրետ պատասխանը հայտնի կդառնա բոլորին մինչեւ ապրիլի կեսը: Եվ ըստ ամենայնի դրական կլինի»,-հայտարարել է Ու.Ջաֆարովըւ: Նա համոզված է, որ Ռամսֆելդը դրական պատասխան կստանա: